ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պաշտոնական պետական այցը Մեծ Բրիտանիա անցկացվում է շքեղությամբ և անվտանգության ուժեղացված միջոցառումներով: Դոնալդ Թրամփը ուղղաթիռով ժամանել է Վինձորի ամրոց, որտեղ նրան և Մելանյա Թրամփին դիմավորել են արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը։
Դրանից հետո Դոնալդ Թրամփը հանդիպել է Մեծ Բրիտանիայի միապետ՝ թագավոր Չարլզի և նրա կնոջ՝ Կամիլայի հետ։
Պաշտոնական արարողության շրջանակներում Դոնալդ Թրամփը Վինձորի ամրոցում ողջունել է պատվո պահակախմբին, որտեղ հնչել են ամերիկյան և բրիտանական օրհներգերը: Ավելի ուշ թագավորական ընտանիքը և պատվավոր հյուրերը գնացել են պալատ՝ ընթրիքի։
Ինչպես գրում է Reuters-ը, ԱՄՆ նախագահի այցը Մեծ Բրիտանիա կլինի պետական այցերի պատմության մեջ ամենամեծ ռազմական արարողակարգային ընդունելությունը։
Ձեր տեղեկության համար, սա Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցն է Մեծ Բրիտանիա: Վաղը ԱՄՆ նախագահը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։