Դոնալդ Թրամփը գրավի դիմաց ազատ է արձակվել և արդեն լքել է Ֆուլթոն շրջանի բանտը
Դոնալդ Թրամփը գրավի դիմաց ազատ է արձակվել և արդեն լքել է Ֆուլթոն շրջանի բանտը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆուլթոն շրջանի բանտ ներկայանալուց հետո ձերբակալվել է և գրավի դիմաց ազատ արձակվել։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։ Դոնալդ Թրամփն արդեն լքել է Ֆուլթոն շրջանի բանտը։

Բանտում ընթացակարգերը տեւել են մոտ 20 րոպե։ Թրամփից մատնահետք են վերցրել և լուսանկարել բանտում։ Համաձայն համաձայնության՝ Թրամփն ազատ է արձակվել 200 հազար դոլար գրավի դիմաց։ Նրան արգելվում է նաև օգտագործել սոցիալական ցանցերը՝ թույլ չտալու գործով իր 18 համախոհների, ինչպես նաև որևէ վկաների կամ 30 չհիմնավորված հանցակիցների վրա ճնշում գործադրել:

ԱՄՆ նախկին նախագահը Նյու Ջերսիի գոլֆի ակումբից գնացել է Ատլանտա՝ կամավոր ներկայանալու Ֆուլթոն շրջանի բանտ:

Հիշեցնենք, որ Թրամփին մեղադրանք է առաջադրվել ավելի քան տասը հոդվածով՝ Ջորջիա նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու փորձի գործով։

Նախկին նախագահին այս տարի արդեն 4-րդ անգամ քրեական մեղադրանք է առաջադրվել։

Բացի այդ, Ֆուլթոնի շրջանի շերիֆի գրասենյակը հրապարակել է Թրամփի լուսանկարը, որն արվել է բանտ ժամանելուց հետո: