Դոնալդ Թրամփը գլխավորում է Հանրապետական ​​կուսակցության հարցումները Այովա նահանգում. Այսպիսի մեծ մրցավազքում հաղթելը պատիվ է
Դոնալդ Թրամփը գլխավորում է Հանրապետական ​​կուսակցության հարցումները Այովա նահանգում. Այսպիսի մեծ մրցավազքում հաղթելը պատիվ է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Այովա նահանգում առաջատարն է հանրապետականների ներկուսակցական քվեարկությունում: Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։

Այովա նահանգում ձայների 80%-ի հաշվարկով Թրամփն առաջատարն է՝ 51%-ով։ Երկրորդ տեղում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը՝ ձայների 21,2%-ով, իսկ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին երրորդն է՝ 19,1%-ով։

«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Սա մեծ պատիվ է ինձ համար։ Իսկապես մեծ պատիվ է, որ հաղթեցի նման մեծ մրցույթում։ Դա հիանալի զգացողություն է»,- ասել է Թրամփը։

Վաղեմի ավանդույթի համաձայն՝ այսպես կոչված Կոկուսը համարվում է թեկնածուների առաջին պաշտոնական վարկանիշը և ցույց է տալիս նախագահական մրցավազքին մասնակցելու նրանց հնարավորությունները։