Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի հարցով
Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։

«Նախագահ Էրդողանը ողջունել է հրադադարի համաձայնագիրը և ասել, որ երկշաբաթյա պատուհանը, որը ստեղծվել է ամբողջ աշխարհի համար շատ դժվար և հոգնեցուցիչ 40 օրից հետո, պետք է օգտագործվի հնարավորինս լիարժեք՝ երկարատև խաղաղության համաձայնագիր ապահովելու համար։ Այս գործընթացը չպետք է թույլ տրվի խաթարել», – ասվում է հայտարարության մեջ։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիայի աջակցությունը բարեկամական և եղբայրական երկրների, մասնավորապես Պակիստանի հետ համագործակցությամբ լուծում գտնելու ջանքերին էլ ավելի կմեծանա։