Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը միմյանց կհանդիպեն Սինգապուրում՝ հունիսի 12-ին

20:20, 10.05.2018

Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը միմյանց կհանդիպեն Սինգապուրում՝ հունիսի 12-ին:

Տեղեկությունն այս մասին տարածել է Ամերիկայի նախագահը՝ Twitter-ի միջոցով:

«Կփորձենք, որ սա լինի առանձնահատուկ պահ աշխարհի համար»,- գրրում է Ամերիկայի նախագահը:

Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ հանդիպումը չի կայանալու Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանի մոտ:

 

Նմանատիպ