Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը Հանոյում հանդիպմանը պայմանավորվածության չեն հասել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի լիդեր Կիմ Չեն Ինը, Հանոյում հանդիպմանը պայմանավորվածության չեն հասել: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար, Սարա Սանդերսի հայտարարությունում:
Ինչպես տեղեկացնում է Սպիտակ տունը, Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը համաձայնության չեն հասել, սակայն ապագայում կրկին ծրագրում են հանդիպել: Բացի այդ, Թրամփի վարչակազմը հանդիպումը անվանել է «լավ և կոնստրուկտիվ»:
Սարա Սանդերսի տվյալներով, երկու երկրների լիդերները քննարկել են Կորեայի թերակղզու ապանուկլեարիզացիայի տարբեր ճանապարհները և տնտեսական հարցեր:
Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների երկրորդ օրը ավարտվել է ժամկետից շուտ:
Ինչպես գրում է «Պոլիտիկո» հրատարակչությունը, այս տարի սպասվում էր, որ Հանոյում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկօրյա գագաթնաժողովը կավարտվեր ստորագրման արարողությամբ, սակայն Դոնալդ թրամփը Վիետնամից հեռանալու է առանց ստորագրությամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan