Դոնալդ Թրամփը և Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ժամանակ նշել են, որ Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղ համաձայնագիր կպահանջի ՆԱՏՕ-ի գործընկերների համաձայնությունը

17:40, 06.11.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։

Կանցլերի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները համաձայն են, որ «Ուկրաինայի դեմ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի» և որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է հաստատվի նաև ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից։

Բացի այդ, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները երեկ Բրյուսելում աշխատանքային հանդիպում են անցկացրել՝ քննարկելու ԱՄՆ-ի և այլ գործընկերների կողմից Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքները։

Նմանատիպ