Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն հանդիպել են Սպիտակ տանը
Դոնալդ Թրամփը և Բենիամին Նեթանյահուն հանդիպել են Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպում են Սպիտակ տանը։

Առաջնորդները հանդիպումից առաջ լրատվամիջոցներին մեկնաբանություններ չեն տվել։

Հավանական է, որ հանդիպման հիմնական թեման կլինեն ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները։

Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփին կներկայացնի Իսրայելի «սկզբունքները» Իրանի հետ բանակցությունների հարցի վերաբերյալ։

Իսրայելի վարչապետն արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Բենիամին Նեթանյահուն ստորագրել է փաստաթուղթ, որով պաշտոնապես միանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»։