Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Կոլորադո նահանգի որոշումը, որն արգելում է իրեն մասնակցել նախագահական փրայմերիզներին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարան՝ պահանջելով չեղարկել Կոլորադո նահանգի որոշումը, որն արգելում է իրեն մասնակցել նահանգային նախագահական փրայմերիզներին։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
«Կոլորադոյի որոշումը ճիշտ չէ և չի կարող լինել»,- գրել են Թրամփի փաստաբանները դատարանին ներկայացված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Գերագույն դատարանն արգելել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել դեկտեմբերի 20-ին կայանալիք նահանգի 2024 թվականի փրայմերիզներին։ Կոլորադոյից հետո ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Մեյն նահանգն արգելել է մասնակցել 2024 թվականի փրայմերիզներին։