Դոնալդ Թրամփը դիմեց հանրապետականներին. Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, եթե մենք չհաղթենք, դեմոկրատները կգտնեն պատճառ ինձ իմպիչմենտի ենթարկելու համար, նրանք կհեռացնեն ինձ
ԱՄՆ նախագահը կոչ է արել հանրապետականներին հաղթել 2026 թվականի միջանկյալ ընտրություններում։ Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արել է Վաշինգտոնում՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության անդամների առջև։
Ըստ Թրամփի, եթե հանրապետականները չհաղթեն այս ընտրություններում, դեմոկրատները կհայտարարեն իմպիչմենտի մասին։
«Դուք պետք է հաղթեք միջանկյալ ընտրություններում, քանի որ եթե մենք չհաղթենք միջանկյալ ընտրություններում, նրանք կգտնեն պատճառ ինձ իմպիչմենտի ենթարկելու համար։ Նրանք կհեռացնեն ինձ», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը կոչ է արել իր հանրապետական գործընկերներին ավելի միասնական պայքարել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են գենդերային քաղաքականությունը, առողջապահությունը և ընտրական բարեփոխումները։
«Ասում են, որ երբ դու հաղթում ես նախագահական ընտրություններում, պարտվում ես միջանկյալ ընտրություններում», – ասել է Թրամփը։