Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել CBS-ի դեմ՝ Կամալա Հարիսի հետ հարցազրույցի պատճառով
ԱՄՆ նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել CBS-ի դեմ։
Թրամփի հայցի համաձայն՝ հեռուստաընկերությունը խաբեությամբ խմբագրել է փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հարցազրույցը և մոլորեցրել հանրությանը։
«60 րոպե »-ը հարցազրույց է ձայնագրել Կամալա Հարիսի հետ։ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն խոսել է երկրի տնտեսության, ներգաղթի, Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի և իր հակառակորդ Թրամփի տարբերության մասին։
Թրամփը հեռուստաընկերությունից պահանջում է 10 միլիարդ դոլարի փոխհատուցում և երդվյալ ատենակալների դատավարություն։
Նա պնդում է, որ CBS-ը միտումնավոր փոխել է հարցազրույցի բովանդակությունը՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում իր հակառակորդին օգնելու համար։
CBS-ը կտրականապես հերքել է մեղադրանքները և ասել, որ Թրամփի պնդումները որևէ հիմք չունեն։
Հեռուստատեսության ներկայացուցիչների խոսքով՝ իրենք պատրաստվում են իրենց դիրքորոշումը պաշտպանել դատարանում։
Հատկանշական է, որ հայցը ներկայացվել է Տեխասի Հյուսիսային շրջանի Ամարիլո բաժնի դաշնային դատարան, որտեղ դատավորը Թրամփի 2019թ.
CBS-ի փոխանցմամբ՝ «60 րոպե» հաղորդումն առաջարկել է ձայնագրել Թրամփի հետ հարցազրույցը, որից հանրապետական թեկնածուն հրաժարվել է։
Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ նախկին նախագահը դատի է տալիս լրատվամիջոցներին, նա արդեն պարտվել է CNN-ի, The Washington Post-ի և The New York Times-ի դեմ վեճերում։