Դոնալդ Թրամփը չի բացառում, որ եթե այսօր բանակցություններում առաջընթաց գրանցվի, նա մայիսի 16-ին կմեկնի Ստամբուլ

12:08, 15.05.2025

Եթե Ուկրաինայի խաղաղ բանակցություններն այսօր առաջընթաց գրանցեն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է՝ մայիսի 16-ին մեկնի Ստամբուլ։ Այս մասին Թրամփն ասել է Կատարում։

Նրա խոսքով՝ հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են «ինչ-որ բան անել», քանի որ պատերազմը «պետք է դադարեցվի»։

«Մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը, և կարծում եմ, դրա շանսը կա», – հայտարարել է Թրամփը։

Նախկինում CNN-ը Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով հաղորդել էր, որ Թրամփը այսօրվա բանակցություններին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնել չի պլանավորում։ Ռուսական աղբյուրների համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունն արդեն ժամանել է Ստամբուլ՝ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Պատվիրակությանը ղեկավարում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Նմանատիպ