Դոնալդ Թրամփը չի բացառում Հռոմում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը
Դոնալդ Թրամփը չի բացառել Վլադիմիր Զելենսկու հետ Հռոմում հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Դոյչե Վելեն»։
Մեդիայի տվյալներով՝ Թրամփը հայտարարել է, որ նման հանդիպումը հնարավոր է։ Երկու երկրների առաջնորդները վաղը կմասնակցեն Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը։ Այցի շրջանակում Դոնալդ Թրամփը նաև նախատեսում է ոչ ֆորմալ հանդիպումներ այլ համաշխարհային առաջնորդների հետ։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Սպիտակ տանը փետրվարի վերջում, որտեղ Ուկրաինայի նախագահը մեկնել էր հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու նպատակով։ Սակայն առաջնորդների միջև վեճի հետևանքով Վլադիմիր Զելենսկին վաղաժամկետ լքել էր Սպիտակ տունը։