Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆին առաջադրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆի թեկնածությունն առաջադրել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի պաշտոնում։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Հայտարարության մեջ Դոնալդ Թրամփը ընդգծում է Կոնգրեսում Ռեթքլիֆի կարևոր աշխատանքը։
«Ջոն Ռեթքլիֆը միշտ եղել է ճշմարտության և ազնվության համար պայքարող ամերիկացի ժողովրդի հետ»,- ասել է Թրամփը։
Տեխասից նախկին կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆը Թրամփի առաջին ժամկետի ընթացքում աշխատել է որպես ազգային հետախուզության տնօրեն: Ըստ լրատվամիջոցի՝ նա Թրամփի ակտիվ պաշտպանն էր դեմոկրատ քննադատների դեմ։