Դոնալդ Թրամփը ազգային արտակարգ դրություն է հայտարարել տնտեսության ոլորտում

10:22, 03.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային արտակարգ դրություն է հայտարարել տնտեսության ոլորտում՝ մաքսատուրքերի սահմանման լայն լիազորություններ ապահովելու նպատակով։

Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ին անարդար վերաբերմունք է ցուցաբերվում այլ երկրների կողմից, որոնք հաճույքով վաճառում են իրենց ապրանքները ԱՄՆ-ում, սակայն սահմանում են առևտրային արգելքներ, որպեսզի ամերիկյան արտադրանքը դառնա ոչ գրավիչ և անկրցունակ։

Ինչպես հաղորդում է «CNN»-ը, 2024 թվականին ԱՄՆ-ն ունեցել է 1.2 տրիլիոն դոլարով ավելի ներմուծում, քան արտահանում՝ ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այնուամենայնիվ, տնտեսագետները միակարծիք են, որ ապրանքների առևտրային դեֆիցիտը ամբողջությամբ չի արտացոլում ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները իր առևտրային գործընկերների հետ։

Նմանատիպ