Դոնալդ Թրամփը ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Դոնալդ Թրամփը ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Դոնալդ Թրամփը ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում կվերականգնի խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Այդ մասին ԱՄՆ նախագահի թեկնածուն գրել է սոցցանցում։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ ամբողջ աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահը։

«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 000 հայ քրիստոնյաները սարսափելի հալածանքների ենթարկվեցին և բռնի տեղահանվեցին Արցախում։ Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես նախագահ լինեմ, ես կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Դոնալդ Թրամփը։