Դոնալդ Թրամփ. Արդեն ավարտեցի Ուկրաինայի նախագահի հետ շատ լավ հեռախոսազրույցը, մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել, որը տևել է մոտ մեկ ժամ։ Այս մասին Թրամփը գրում է իր սոցիալական ցանցում։
Թրամփի բացատրությամբ՝ քննարկման մեծ մասը նվիրված էր Վլադիմիր Պուտինի հետ երեկվա զանգին, որպեսզի համաձայնեցվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Նրա խոսքով՝ քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարությունը շուտով կհրապարակվի։
«Հենց նոր ավարտեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ շատ լավ հեռախոսազրույցը։ Այն տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման մեծ մասը հիմնված էր երեկվա խոսակցությանը նախագահ Պուտինի հետ, որպեսզի համաձայնեցվեն Ռուսաստանի և Ուկրաինայի պահանջներն ու կարիքները։ Մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, և ես խնդրում եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին, որ մանրամասն ներկայացնեն քննարկված հարցերը։ Այս հայտարարությունը շուտով կհրապարակվի»,- գրում է Թրամփը։