Դոնալդ Թրամփը՝ Գիորգի Գախարիային. Ամերիկացի ժողովրդի անունից, անկեղծորեն ողջունում եմ ձեզ և շնորհավորում անկախության օրվա առթիվ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Գիորգի Գախարիային:
ԱՄՆ-ի նախագահը Վրաստանի կառավարության ղեկավարին ուղղված նամակում ընդգծել է տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի և Վրաստանի միջև կայուն գործընկերությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա:
«Թանկագին վարչապետ, ամերիկացի ժողովրդի անունից, անկեղծորեն ողջունում եմ ձեզ և շնորհավորում անկախության օրվա՝ մայիսի 26-ի առթիվ: Տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ին և Վրաստանին կապում է կայուն գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա: Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատում և հարգում է Վրաստանի պաշտպանունակության հզորացմանն ուղղված ջանքերը, այդ թվում, կարևոր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելությունում, որտեղ վրաց զինվորները ծառայում են ամերիկացի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ միասին: Մենք կայուն աջակցություն ենք հայտնում Վրաստանի ինքնիշխնաությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Մենք շարունակում ենք աջակցել Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին: Մենք կայուն աջակցում ենք Վրաստանի ժողովրդավար և տնտեսական զարգացմանը, որը էական նշանակություն ունի եվրատլանտյան ինտեգրման հարցում վրաց ժողովրդի ձգտումներն իրականացնելու համար: Շնորհավորում եմ վրացիներին, մաղթում բարօրություն, պտղաբեր և անվտանգ ապագա»,- ասվում է Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում:
Այսօր, մայիսի 26-ին, Վրաստանը նշում է անկախության օրը: