Դոնալդ Թրամփ. Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն

11:00, 22.02.2025

Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն: Այս մասին Օվալաձեւ աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը ։

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն ։ Գիտե՞ք ինչու։ Մենք ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մարդկանց սպանությունը: Երիտասարդ զինվորները մահանում են: Եթե դուք տեսել եք ռազմի դաշտի արբանյակային լուսանկարները, որոնք ես տեսել եմ, դուք երբեք նման բան չեք տեսել»,- ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է նաև, որ խաղաղ համաձայնության հասնելու հնարավորություն կա։

«Ես պետք է համոզվեի, որ Ռուսաստանը ցանկանում է դա անել»,- ասել է Թրամփը։

Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հեռանկարի մասին։

«Կարծում եմ՝ մենք բավականին մոտ ենք համաձայնության ։ Կարծում եմ, որ նրանք դա ուզում են, և դա կարևոր է, դա մեծ խնդիր է, բայց նրանք դա ուզում են: Դա մեզ թողնում է այդ երկրում, և նրանք շատ գոհ են դրանից։ Մենք պարզապես հետ ենք ստանում մեր գումարը: Սա պետք է ստորագրված լիներ մեր գալուց շատ առաջ։ Բայդենը պետք է ստորագրեր, բայց Բայդենը իրականում չգիտեր, թե ինչ է անում։ Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր», – ասել է Թրամփը։

 

Նմանատիպ