Դոնալդ Թրամփ. Եվրոպան հսկայական միգրացիոն և էներգետիկ խնդիրներ ունի, դա դժվար համադրություն է, Եվրոպան պետք է զգույշ լինի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ հիասթափված է Եվրոպայից։
Թրամփն ասել է, որ սիրում է Եվրոպան և եվրոպացի ժողովրդին, բայց նրանք պետք է զգույշ լինեն։
«Մենք շատ լավ հասկանում ենք Եվրոպային, բայց Եվրոպան պետք է զգույշ լինի։ Շատերն ասում են, որ Եվրոպան այլևս ինքն իրեն նման չէ միգրացիայի և էներգետիկայի հարցում։ Նրանք մեծ ներուժ ունեն։ Դուք պետք է գումար վաստակեք էներգետիկայի մեջ, այլ ոչ թե կորցնեք այն։ Ես շատ հիասթափված եմ։ Ես սիրում եմ Եվրոպան, ես սիրում եմ եվրոպացի ժողովրդին, և նրանք պետք է շատ զգույշ լինեն։ Կա շրջադարձային պահ, դուք ունեք հսկայական միգրացիոն խնդիրներ, դուք ունեք հսկայական էներգետիկ խնդիրներ, դա դժվար համադրություն է», – ասել է Թրամփը։