Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը համաձայնվի հանձնել հարստացված ուրանը, պատերազմը կավարտվի, եթե նրանք չհամաձայնվեն՝ մենք կռմբակոծենք նրանց
Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը համաձայնվի հանձնել հարստացված ուրանը, պատերազմը կավարտվի, եթե նրանք չհամաձայնվեն՝ մենք կռմբակոծենք նրանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը PBS News-ի հետ հեռախոսազրույցում լավատեսություն է հայտնել Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը նշել է, որ բանակցությունները մոտենում են վերջնական փուլին։

«Կարծում եմ՝ մենք շատ լավ հնարավորություն ունենք կրկին համաձայնության գալու։ Եթե դա տեղի չունենա, մենք կվերադառնանք հին ճանապարհին», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ համաձայնագիրը նախատեսում է հարստացված ուրանի փոխանցում Միացյալ Նահանգներ։

«Եթե նրանք համաձայնվեն մեզ հետ, ամեն ինչ կավարտվի, եթե նրանք չհամաձայնվեն մեզ հետ, մենք կռմբակոծենք նրանց», – ասել է նա։

Բացի այդ, Դոնալդ Թրամփը չի բացառել, որ համաձայնության կարելի է հասնել մինչև հաջորդ շաբաթ Չինաստան ժամանելը։

«Դա իդեալական կլիներ։ Դա պարտադիր չէ, բայց իդեալական կլիներ», – ասել է ԱՄՆ նախագահը։