Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը համաձայնի ձեռք բերված պայմանավորվածություններին, «էպիկական զայրույթը» կավարտվի, եթե նրանք չհամաձայնվեն, կսկսվեն շատ ավելի մեծ և ավելի ինտենսիվ ռմբակոծություններ
Եթե Իրանը համաձայնի ձեռք բերված պայմանավորվածություններին, «Էպիկական զայրույթը» կավարտվի,- այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով, եթե նրանք չհամաձայնվեն, կսկսվի շատ ավելի մեծ և ինտենսիվ ռմբակոծություն։
«Եթե Իրանը համաձայնի ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչը շատ հավանական է, արդեն լեգենդար «Էպիկական զայրույթը» կավարտվի, և բարձր արդյունավետ շրջափակումը հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը բաց պահել բոլորի համար, այդ թվում՝ Իրանի։ Եթե նրանք չհամաձայնվեն, կսկսվեն ռմբակոծությունները, և, ցավոք, դրանք կլինեն շատ ավելի մեծ և ինտենսիվ, քան նախկինում», – գրել է Դոնալդ Թրամփը։