Դոնալդ Թրամփ. Եթե Իրանը արագ չհամաձայնվի գործարքին, ես մտածում եմ ամեն ինչ ոչնչացնելու և նրանց նավթը բռնագրավելու մասին
«Եթե Իրանը արագ համաձայնության չգա, կարծում եմ՝ մենք կոչնչացնենք ամեն ինչ և կվերցնենք նավթը», – Fox News-ին տված հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եթե Իրանը արագ համաձայնության չգա, կարծում եմ՝ մենք կոչնչացնենք ամեն ինչ և կվերցնենք նավթը։ Դուք կտեսնեք, թե ինչպես են կամուրջներ և էլեկտրակայաններ փլուզվում ամբողջ երկրում։ Իրանի անունից բանակցություններ վարող մարդիկ ժամանակավոր համաներում ստացան, որպեսզի բանակցությունները շարունակվեն։ Կարծում եմ՝ վաղը կկարողանամ համաձայնության գալ։ Մեծ հավանականություն կա, որ վաղը համաձայնության կգան։ Բանակցություններն արդեն ընթացքի մեջ են», – ասել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 45,000 մարդ է զոհվել և նշել, որ ինքը զենք է ուղարկել ցուցարարներին։
«Մենք շատ զենք ենք ուղարկել իրանցի ցուցարարներին։ Մենք զենքը ուղարկել ենք քրդերի միջոցով, և կարծում եմ՝ քրդերը պահպանել են այդ զենքը», – ասել է Դոնալդ Թրամփը։