ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ասում է, որ ընտրություններում պարտվելու դեպքում մեղավորը լինելու են հրեական ծագումով ամերիկացի ընտրողները։
«Եթե ես չհաղթեմ այս ընտրություններում, ապա դրա մեղավորը մասամբ կլինի հրեա ժողովուրդը, քանի որ եթե 60%-ը քվեարկի թշնամու օգտին, ապա, իմ կարծիքով, Իսրայելը կդադարի գոյություն ունենալ երկու տարուց»,- ասել է Թրամփը։
Թրամփը որպես օրինակ բերել է մի հարցում, ըստ որի՝ ամերիկացի հրեաների մեջ Քամալա Հարիսը առաջատար է 60%-ով։