Դոնալդ Թրամփ. Ես տպավորված եմ ամերիկացի զինվորականների պրոֆեսիոնալիզմով Վենեսուելայում ռազմական գործողության ընթացքում, մենք այլևս ծաղրի առարկա չենք

19:50, 03.01.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ռազմական գործողության ընթացքում ամերիկյան զորքերի շարքում զոհեր չկան, չնայած նա ասել է, որ մի քանիսը վիրավորվել են։

ԱՄՆ նախագահը համեմատել է ռազմական գործողությունը Ջո Բայդենի վարչակազմի օրոք Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրսբերման հետ։

«Մենք այլևս ծաղրի առարկա չենք», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդել է, որ ռազմական գործողությանը հետևել է իր Մար-ա-Լագոյի նստավայրից և տպավորված է ամերիկյան զինվորականների պրոֆեսիոնալիզմով։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն «շատ ներգրավված կլինի» Վենեսուելայի նավթարդյունաբերության ապագա գործունեության մեջ։

ԱՄՆ նախագահը ասել է, որ «մեկ շաբաթ առաջ» խոսել է Նիկոլաս Մադուրոյի հետ և ասել, որ «նա պետք է հանձնվի»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը ձերբակալվել են իրենց տանը և այժմ գտնվում են ամերիկյան ռազմանավի վրա։

Դոնալդ Թրամփը ասում է, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը կներկայացվեն դատարան Նյու Յորքում։

Նմանատիպ