Դոնալդ Թրամփ - Ես թագավորն եմ
Դոնալդ Թրամփ - Ես թագավորն եմ

Ես թագավորն եմ,- այսպես դիմեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ​​կուսակցության անդամներին Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ։

Ըստ Թրամփի՝ ինքը վաճառել է ավելի շատ Boeing ինքնաթիռներ, քան որևէ այլ անձ, և նաև արժանացել է «Տարվա վաճառող» մրցանակին։

«Ես թագավորն եմ, ես վաճառել եմ ավելի շատ Boeing ինքնաթիռներ, քան որևէ այլ անձ երկրի վրա։ Նրանք ինձ շնորհեցին «Տարվա վաճառող» մրցանակը։ Ես հարցրի՝ ի՞նչ կարծիքի եք Boeing-ի պատմության մեջ վաճառողների մասին։ Ես վաճառել եմ ավելի շատ Boeing ինքնաթիռներ, քան որևէ այլ անձ պատմության մեջ», – ասաց Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ ինքը վաճառել է ավելի քան հազար ինքնաթիռ։