Դոնալդ Թրամփ. Ես Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը առաջարկեցի կատաղի մարտիկ Դանա Ուայթին, խնդրեցի նրան որպես օգնականներ բերել Մախաչովին, Նուրմագոմեդովին, Գեյգին, Կորմիեին, Հարիսոնին և Նունեսին՝ մեզ խելագար ձախակողմյաններից պաշտպանելու համար
President Donald Trump speaks in the East Room of the White House, Thursday, July 16, 2026, in Washington. (Saul Loeb/Pool via AP)
Ուրախ եմ հայտարարել, որ ես մեծ Դանա Ուայթին՝ կատաղի մարտիկին և զինվորին, առաջարկել եմ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը,- այս մասին գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ նա նաև խնդրել է որպես օգնականներ վարձել այլ մարտիկներին։
«Ես խնդրել եմ որպես օգնականներ բերել Իսլամ Մախաչովին, Խաբիբ Նուրմագոմեդովին, Ջասթին Գեթջիին, Դանիել Կորմիեին, Ամանդա Նունեսին և Քայլա Հարիսոնին, չնայած նրանցից մի քանիսը մեր երկրի քաղաքացիներ չեն։ Մեզ այս մարդիկ են պետք՝ մեզ խելագար ձախերից պաշտպանելու համար։ Դանան կլինի մամուլի քարտուղար, անկրկնելի։ Դանա, խնդրում եմ ընդունիր այս պաշտոնը», – գրում է Թրամփը սոցիալական ցանցերում։