Դոնալդ Թրամփ. Ես շուտով կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ և կիմանամ, թե ինչ կանենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստան-Ուկրաինա հարցի վերաբերյալ։
«Ես շուտով կխոսեմ Պուտինի հետ և, ընդհանուր առմամբ, կիմանամ, թե ինչ կանենք: Ես ուզում եմ, որ այս ամենը դադարի», – նշել է Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած իր ելույթում՝ Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հանդիպումից առաջ։
Բացի այդ, Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի գործողությունները անվանել է «հակամարտության սկսվելու էական պատճառ»։
«Բայդենը 350 միլիարդ դոլար հիմարաբար ծախսեց։ Սա այն պատճառներից մեկն է, որ այս ամենը սկսվեց», – ասել է ԱՄՆ նախագահը։