Ես շատ հիասթափված եմ ՆԱՏՕ-ից, նրանք մեր կողմից չէին,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները տրիլիոնավոր դոլարներ է ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ իրականում Ռուսաստանից պաշտպանելու համար։
«Մենք տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա՝ իրականում Ռուսաստանից պաշտպանելու համար։ Հիմա նրանք ուզում են օգնել, բայց իրական սպառնալիքն այլևս չկա։ ՆԱՏՕ-ն մեր կողմից չէր։ Եթե մտածեք այդ մասին, մենք նրանց պաշտպանում ենք Ռուսաստանից։ Երկար ժամանակ ես կարծում եմ, որ սա աբսուրդ է, բայց մենք դեռ տրիլիոնավոր դոլարներ ենք ծախսում դրա վրա։ Կարծում եմ՝ մենք լուրջ կուսումնասիրենք սա», – ասել է Թրամփը։