Դոնալդ Թրամփ. Ես շատ դժգոհ եմ, ես ճանաչում եմ նախագահ Բոլսոնարոյին, նա ինձ թվում էր շատ ակնառու անձնավորություն, կարծում եմ՝ սա շատ վատ է Բրազիլիայի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զարմացած է, որ Գերագույն դատարանը Բրազիլիայի նախկին նախագահին մեղավոր է ճանաչել։
«Ես շատ դժգոհ եմ դրանից։ Ես նախագահ Բոլսոնարոյին ճանաչում եմ, ոչ այնքան լավ, բայց նրան ճանաչում եմ որպես երկրի առաջնորդ։ Որպես անձնավորություն՝ ես միշտ նրան համարել եմ շատ անմիջական, շատ առանձնահատուկ։ Կարծում եմ՝ սա սարսափելի բան է։ Շատ սարսափելի։ Կարծում եմ՝ սա շատ վատ է Բրազիլիայի համար», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն մեղավոր է ճանաչվել պետական հեղաշրջման դավադրության մեջ և դատապարտվել 27 տարի և երեք ամիս ազատազրկման։