Դոնալդ Թրամփ. Ես պատիվ եմ համարում ներդրում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի կարգավորման գործում, և միևնույն ժամանակ՝ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների հետ
«Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի կարգավորման գործընթացին, և միևնույն ժամանակ, ձեռք բերել բարեկամություն այս երկու մեծ առաջնորդների՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա լինելու է հավերժ բարեկամություն ինձ համար, բայց ամենակարևորը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր սոցիալական ցանցում։