Դոնալդ Թրամփ. Ես միշտ խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, նա իմ բարեկամն է, ես նրան միշտ կուրախացնեմ

19:22, 03.10.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին «միշտ ուրախացնել»:

Ալաբամա մեկնելուց առաջ Սպիտակ տանը CNN Türk-ի թղթակցի այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ն չի հանում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները այն բանից հետո, երբ հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թրամփն աջակցություն հայտնեց Էրդողանին, Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Էրդողանն իր բարեկամն է, և ինքը նրան միշտ կուրախացնի:

«Ես միշտ խոսում եմ նախագահ Էրդողանի հետ: Նա իմ բարեկամն է, ինչպես գիտեք: Ես նրան միշտ կուրախացնեմ»,- լրագրողին հայտնել է Թրամփը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուլիսին Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում էր Թուրքիայի համար հանել CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) պատժամիջոցները և «բացարձակապես» դիտարկում էր Անկարային F-35 կործանիչներ ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը:

Ի գիտություն՝ 2019 թվականին ԱՄՆ-ն Թուրքիային դուրս թողեց F-35 ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան ձեռք բերեց ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը: Վաշինգտոնը հայտարարեց, որ համակարգը սպառնալիք էր ներկայացնում F-35 ինքնաթիռների համար և անհամատեղելի էր ՆԱՏՕ-ի համակարգերի հետ: 2020 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ն CAATSA-ի շրջանակում պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ Ս-400-ի ձեռքբերման հետ կապված:

Նմանատիպ