Դոնալդ Թրամփ. Ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի դեմ բանկային հսկայածավալ պատժամիջոցների և մաքսատուրքերի սահմանման մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը

22:11, 07.03.2025

«Ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի դեմ զանգվածային բանկային պատժամիջոցների և մաքսատուրքերի սահմանման մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում։

Թրամփը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն այժմ բացարձակապես «ոչնչացնում է» Ուկրաինան մարտի դաշտում, ես լրջորեն մտածում եմ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային բանկային պատժամիջոցների, առևտրային սահմանափակումների և մաքսատուրքերի սահմանման մասին՝ մինչև հրադադարի և վերջնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը: Դիմում եմ Ռուսաստանին և Ուկրաինային՝ նստեք բանակցությունների սեղանի շուրջ հիմա, քանի դեռ ուշ չէ։ Շնորհակալություն» – գրում է Թրամփը սոցցանցերում։

Նմանատիպ