Դոնալդ Թրամփ. Ես լիովին անմեղ մարդ եմ, բայց ոչինչ, ես պայքարում եմ մեր երկրի, մեր սահմանադրության համար
Թրամփը, երդվյալ ատենակալների որոշումը անվանել է «խայտառակություն» և «կեղծված»:
«Ես լիովին անմեղ մարդ եմ, բայց ոչինչ, ես պայքարում եմ մեր երկրի, մեր սահմանադրության համար։ Ժողովուրդն իրական դատավճիռը կկայացնի նոյեմբերի 5-ին»,- դատարանի դահլիճից դուրս գալուց հետո ասել է Դոնալդ Թրամփը՝ այսպիսով ընդգծելով համընդհանուր ընտրությունների ակնկալիքը։
Ամերիկայի նախկին նախագահը քննադատել է նաև Բայդենի վարչակազմին, որը, ըստ Թրամփի, ազդել է գործի վրա։
«Մեր ամբողջ երկիրը հիմա կեղծված է։ Դա արվել է Բայդենի վարչակազմի կողմից՝ հակառակորդին, քաղաքական հակառակորդին վնասելու համար»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Միաժամանակ, Բի Բի Սի-ն սքրինշոթ է հեռարձակում Ամերիկայի նախկին նախագահի նախընտրական քարոզարշավի սոցցանցից՝ Truth Social-ից, ըստ որի Թրամփը ֆինանսավորում խնդրելով զեկույց է հրապարակում։
«Ես քաղբանտարկյալ եմ։ Եթե դուք միջոցներ ունեք՝ օգնելու ինձ շարունակել պայքարն այս վճռորոշ պահին, խնդրում եմ նվիրատվություն կատարեք»,- ասված է BBC-ի ցուցադրած սքրինշոթում։
Նյու Յորքի ատենակալների դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին քրեական մեղադրանքով։ Թրամփին մեղադրել են ֆինանսական փաստաթղթերը կեղծելու մեջ։ Երկօրյա քննարկումներից հետո երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել բոլոր 34 մեղադրանքներում։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին։