Դոնալդ Թրամփ. Ես լավ զրույց եմ ունեցել Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների հետ, նրանք պայմանավորվել են դադարեցնել կրակը և վերադառնալ նախնական խաղաղության համաձայնագրին
Դոնալդ Թրամփ. Ես լավ զրույց եմ ունեցել Թաիլանդի և Կամբոջայի վարչապետների հետ, նրանք պայմանավորվել են դադարեցնել կրակը և վերադառնալ նախնական խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ՝ Թայլանդը և Կամբոջան համաձայնության են եկել կրակի դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

«Այսօր առավոտյան շատ լավ զրույց ունեցա Թայլանդի վարչապետ Անուտին Չառնվիրակուլի և Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի հետ՝ նրանց երկարատև պատերազմի ցավալի վերակենդանացման առնչությամբ։ Նրանք համաձայնեցին, որ այս երեկոյից դադարեցնեն հրաձգությունը և վերադառնան նախնական խաղաղության համաձայնագրին», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը նշել է, որ պայթյունը, որի հետևանքով զոհվել են թայլանդացի զինծառայողներ, եղել է պատահական, սակայն Թայլանդն այդ միջադեպին խիստ արձագանք է տվել։

«Երկու երկիր էլ պատրաստ են խաղաղությանը և ցանկանում են շարունակել առևտուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ինձ համար պատիվ է աշխատել Անուտինի և Հունի հետ այն խնդրի լուծման վրա, որն կարող էր վերաճել մեծ պատերազմի երկու հրաշալի և բարգավաճ երկրի միջև», – գրել է Թրամփը։