Դոնալդ Թրամփ. Ես իրավունք ունեմ չհամաձայնվելու Հռոմի պապի հետ, կարևոր է, որ Հռոմի պապը հասկանա, որ Իրանը սպանել է 42,000 անզեն մարդու
Դոնալդ Թրամփ. Ես իրավունք ունեմ չհամաձայնվելու Հռոմի պապի հետ, կարևոր է, որ Հռոմի պապը հասկանա, որ Իրանը սպանել է 42,000 անզեն մարդու

Ես իրավունք ունեմ չհամաձայնվելու Հռոմի պապի հետ,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ կարևոր է, որ Հռոմի պապը հասկանա, որ Իրանը սպանել է 42,000 մարդու, որոնք լիովին անզեն էին», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Հռոմի պապը պետք է հասկանա դա։

Լրագրողի հարցին, թե արդյոք նա կհանդիպի Հռոմի պապի հետ «հարաբերությունները վերականգնելու համար», Թրամփը պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։

Բացի այդ, ԱՄՆ նախագահին հարցրել են, թե արդյոք նա անհանգստանում է, որ Հռոմի պապի հետ առճակատումը կվրդովեցնի իր կաթոլիկ կողմնակիցներին։ Թրամփը պատասխանել է, որ իրեն դա չի հետաքրքրում և որ ինքը պետք է անի այն, ինչ ճիշտ է։

«Ես ոչինչ չունեմ Հռոմի պապի դեմ, բայց կարող եմ չհամաձայնվել Հռոմի պապի հետ։ Ես իրավունք ունեմ չհամաձայնվելու», – ասել է Թրամփը։

Թրամփն ասել է, որ անձամբ ճանաչում է Հռոմի պապի եղբորը, և որ նա MAGA-ի կողմնակից է։