Դոնալդ Թրամփ - Ես հրամայել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցի ջրերում ականապատող ցանկացած նավ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է Ռազմածովային ուժերին կրակ բացել Հորմուզի նեղուցում ականապատող ցանկացած նավի վրա։
«Ես հրամայել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել Հորմուզի նեղուցի ջրերում ականապատող ցանկացած նավ, նույնիսկ փոքրը։ (Նրանց բոլոր 159 ռազմանավերը գտնվում են ծովի հատակին։) Տատանվելու տեղ չկա», – գրել է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ականազերծող նավերը ներկայումս մաքրում են նեղուցը, բայց, ըստ նրա, ինքը հրամայել է գործընթացը շարունակել ավելի մեծ ինտենսիվությամբ։
«Մեր ականազերծող նավերը ներկայումս մաքրում են նեղուցը։ Ես հրամայել եմ շարունակել այս գործունեությունը, բայց եռակի ինտենսիվությամբ», – նշել է ԱՄՆ նախագահը։