Դոնալդ Թրամփ. Ես հիասթափված եմ Պուտինից, բայց նրա հետ դեռ չեմ ավարտել
Ես հիասթափված եմ, բայց դեռ չեմ ավարտել Պուտինի հետ կապված գործերս,- BBC-ի հետ բացառիկ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լրագրողի հարցին, թե արդյոք նա վստահում է Պուտինին, Թրամփը պատասխանել է, որ գրեթե ոչ մեկին չի վստահում։
Բացի այդ, լրագրողի հարցին, թե արդյոք նա վերջացրել է Պուտինի հետ կապված գործերը, Թրամփը պատասխանել է. «Ես հիասթափված եմ Պուտինից, բայց դեռ չեմ ավարտել նրա հետ կապված գործերս։ Բայց ես հիասթափված եմ նրանից»։
Հարցին, թե ինչպես ստիպել Պուտինին դադարեցնել արյունահեղությունը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «աշխատում է դրա վրա»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը դժգոհություն էր հայտնել Ռուսաստանի նախագահից և հայտարարել խիստ միջոցառումների իրականացման մասին։