Դոնալդ Թրամփ. Ես չեմ պատրաստվում պատերազմներ սկսել, պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները
«Ես չեմ պատրաստվում պատերազմներ սկսել, ես պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր շնորհակալական խոսքում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տարիներ շարունակ պատերազմներ չի ունեցել.
«Մենք ողջախոհություն ունեցող կուսակցություն ենք։ Մենք ուզում ենք, որ սահմանները, անվտանգությունը, գործերը լավ ու ապահով լինեն։ Մենք ցանկանում ենք լավ կրթություն, ուժեղ և ազդեցիկ զինված ուժեր, որոնք իդեալականորեն ստիպված չլինենք օգտագործել դրանք: Մենք տարիներ շարունակ պատերազմներ չենք ունեցել:Մենք պատերազմներ չենք ունեցել, ընդհակառակը, ռեկորդային ժամանակում հաղթել ենք «Իսլամական պետությանը», բայց պատերազմներ չենք ունեցել։ Ասել են՝ պատերազմ է սկսելու։ Ես չեմ պատրաստվում պատերազմ սկսել, պատրաստվում եմ դադարեցնել պատերազմները»,- ասել է Դոնալդ Թրամփը։