Դոնալդ Թրամփ. Ես չեմ պատրաստվում հրաժարվել նախագահական ընտրություններում առաջադրվելուց, այս տարի «Հանրապետական կուսակցությունը» մտադիր է հետ շահել Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, իսկ 2024 թվականին՝ Սպիտակ տունը
Եթե ես հայտարարեմ, որ այլևս չեմ պատրաստվում առաջադրվել քաղաքական պաշտոնի համար, Դոնալդ Թրամփի նկատմամբ հետապնդումները անմիջապես կդադարեն, բայց ես դա չեմ անում, չեմ կարող դա անել,- հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգում՝ «Հանրապետական կուսակցության» կողմնակիցների հետ։
Թրամփի խոսքով՝ այս տարի «Հանրապետական կուսակցությունը» մտադիր է վերադարձնել Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, իսկ 2024 թվականին՝ Սպիտակ տունը։
ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ կեղծ լրատվականները և արմատական ձախայինները գործընկերներ են։
«Ո՞վ է նման բանի միջով անցել, ինչպես ես։ Իհարկե, ոչ մի քաղաքական գործիչ կամ նախագահ։ Նախագահը հեռանում է, և կյանքը պետք է հրաշալի լինի: Եվ այս ամենը, երբ նախագահ լինելուս ժամանակ շատ բաներ արեցի, այդ թվում՝ ամերիկյան պատմության մեջ ամենաապահով սահմանը, պատմության մեջ հարկերի ամենամեծ կրճատումները, պատմության ամենամեծ կարգավորիչ կրճատումները: Ոչ գնաճ, ցածր տոկոսադրույքներ, ռեկորդային իրական աշխատավարձի աճ և պատմական Աբրահամական համաձայնագիր, որոնք խաղաղություն են բերում Մերձավոր Արևելքին: Մեր գնալուց հետո ոչ մի երկիր չի ստորագրել։ Քանի դեռ մենք ինքնավստահ ենք և միասնական, բռնակալները, որոնց դեմ մենք կռվում ենք, նույնիսկ հնարավորություն չունեն, որովհետև մենք ամերիկացի ենք, և ամերիկացիները ծնկի են գալլիս Աստծո և միայն Աստծո առաջ: Իմ համաքաղաքացիներ, այս անհավանական ճանապարհորդությունը նոր է սկսվել, և ժամանակն է սկսել խոսել մեր երկրի մեծության մասին»,- ասել է Դոնալդ Թրամփը։