Դոնալդ Թրամփ. Ուկրաինան կռվելու իրավունք կստանա օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան «կռվելու իրավունք» կստանա հանքանյութերի վերաբերյալ գործարքի դիմաց։
«Առանց Միացյալ Նահանգների, նրա փողերի և ռազմական տեխնիկայի, այս պատերազմը կավարտվի շատ կարճ ժամանակում»,- ասել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահն ասում է, որ փորձում է մուտք գործել Ուկրաինայի հանքային պաշարներ՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության դիմաց։
«Մենք ուզում ենք այս գումարը հետ ստանալ: Մենք օգնում ենք երկրին հաղթահարել շատ մեծ խնդիր: Եվ այժմ ամերիկացի հարկատուները հետ կստանան իրենց գումարները»,- ասել է Դոնալդ Թրամփը։