Դոնալդ Թրամփ. Վոլոդիմիր Զելենսկին պատմության լավագույն գործարարն է, նա իսկապես ցանկանում է, որ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում
«Վոլոդիմիր Զելենսկին պատմության լավագույն գործարարն է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
«Զելենսկին պատմության լավագույն գործարարն է։ Ամեն անգամ, երբ նա մտնում է երկիր, նա հեռանում է 60 միլիարդ դոլարով»,- ասել է Թրամփը։
Նախագահի թեկնածուն նաև նշել է, որ Զելենսկին ցանկանում է, որ Կամալա Հարիսը հաղթի 2024 թվականի նախագահական ընտրություններում։
«Նա իսկապես ցանկանում է, որ դեմոկրատները հաղթեն»,- ասել է Թրամփը։
Ընտրողների հետ հանդիպմանը Թրամփը նշել է նաև, որ ժամանակին ստիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին փոխել իրենց կարծիքը Ուկրաինայի և Թայվանի վրա հարձակվելու մասին։
«Սա երբեք չպետք է տեղի ունենար։ Սա չէր լինի իմ նախագահության օրոք։ Նույնիսկ արմատական ձախակողմյան խելագար դեմոկրատներն ասում են, որ դա տեղի չի ունենա, եթե Թրամփը լիներ նախագահ»,- ասել է Թրամփը։