Դոնալդ Թրամփ – Վոլոդիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը հիմա պետք է իրենք լուծեն պատերազմի հարցը, կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները հիմա պետք է իրենք լուծեն պատերազմի հարցը։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
Թրամփին հարցրել են, թե արդյոք նա կցանկանար, որ Վոլոդիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը սկզբում հանդիպեին առանց Միացյալ Նահանգների մասնակցության։
«Ես որևէ բողոք չունեմ։ Թող իրենք լուծեն։ Ես եմ նրանց հասցրել այս իրավիճակին, և կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի», – պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ մոտենում է այն պահը, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրը կլուծվի։
«Սա պատերազմ է, որը երբեք չպետք է տեղի ունենար։ Այն երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կլուծվի», – ասել է Թրամփը։