Դոնալդ Թրամփ. Ուկրաինայում պատերազմն ընդհանրապես չպետք է սկսվեր
Դոնալդ Թրամփ. Ուկրաինայում պատերազմն ընդհանրապես չպետք է սկսվեր

«Ուկրաինայում պատերազմն ընդհանրապես չպետք է սկսվեր», -հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից հետո։

Թրամփը հանդիպմանն արձագանքել է սոցիալական ցանցերում.

«Շնորհակալություն, Վիկտոր: Պետք է լինի խաղաղություն և արագ: Չափազանց շատ մարդիկ են զոհվել պատերազմում, որը երբեք չպետք է սկսվեր»,- գրել է Դոնալդ Թրամփը։

Հանդիպմանն արձագանքել է նաև Հունգարիայի վարչապետը. «Օրվա լավ նորությունն այն է, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է լուծել ուկրաինական հակամարտությունը»,- սոցցանցում գրել է Վիկտոր Օրբանը։