Դոնալդ Թրամփ. Վերջին ութ տարիների ընթացքում նրանք, ովքեր ցանկանում են կանգնեցնել մեզ, ծաղրել են ինձ, մեղադրել տարբեր բաների մեջ, և ով գիտի, գուցե նույնիսկ փորձել են սպանել ինձ, բայց ես երբեք չեմ դադարի պայքարել քեզ համար
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում ,որտեղ երեք ամիս առաջ հարձակվել էր նրա վրա հանդիպել է իր կողմնակիցների հետ ։ Իր ելույթում Թրամփը բազմիցս հիշել է հուլիսին կատարված մահափորձը՝ ասելով, որ այդ իրադարձություններն իր կողմնակիցներին դարձրել են «ավելի ուժեղ, ավելի միասնական և հաղթանակին ավելի մոտ, քան երբևէ»։
«Ժամանակը կանգ առավ 15 վայրկյանով։ Բայց չարագործը չհասավ իր նպատակին»,- ասել է Թրամփը։
«Դուք արժանի եք այնպիսի կառավարության, որը պաշտպանում և հարգում է իր քաղաքացիներին, որը պաշտպանում է ձեր ինքնիշխանությունը, անվտանգությունը, արժանապատվությունն ու ազատությունը», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի թեկնածուն քննադատել է իր քաղաքական հակառակորդներին.
«Վերջին ութ տարիների ընթացքում մեզ խանգարել ցանկացողները ծաղրել են ինձ, մեղադրել տարբեր բաների մեջ, փորձել են հանել իմ անունը քվեաթերթիկից, ով գիտի, գուցե նույնիսկ փորձել է սպանել ինձ։ Բայց ես երբեք չեմ դադարի պայքարել քեզ համար»,- ասել է Թրամփը։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը, Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը և միլիարդատեր Իլոն Մասկը, ովքեր ելույթ են ունեցել Թրամփի կողմնակիցների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Թրամփը պետք է հաղթի «Ամերիկայի սահմանադրությունն ու ժողովրդավարությունը պահպանելու համար»։
«Սա ամենակարևոր ընտրություններն են մեր կյանքում։ ԱՄՆ-ում սահմանադրությունն ու ժողովրդավարությունը պահպանելու համար Դոնալդ Թրամփը պետք է հաղթի»,- ասել է Մասկը։