Դոնալդ Թրամփ - Սպիտակ տուն վերադառնալուց հետո մենք կսկսենք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան
Սպիտակ տուն վերադառնալուց հետո մենք կսկսենք ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ արտաքսման օպերացիան, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայում աջակիցների հետ հանդիպմանը։
Հանրապետական կուսակցությունից նախագահական առաջադրման համար պայքարի ֆավորիտ Դոնալդ Թրամփը ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում ամբողջությամբ կչեղարկի Բայդենի վարչակազմի բաց դռների քաղաքականությունը։
Իր ելույթում Թրամփը հերթական անգամ մեղադրել է Բայդենի վարչակազմին քաղաքական հետապնդումների մեջ և իրեն անվանել «հպարտ քաղաքական այլախոհ»։
«Ես կանգնած եմ ձեր առջև ոչ միայն որպես ձեր նախկին և, հուսով ենք, ապագա նախագահ, այլ նաև որպես հպարտ քաղաքական այլախոհ և սրիկա ռեժիմի հանրային թշնամի: Սա խարդախ և վտանգավոր մեքենա է: Սա հակաժողովրդավարական մեքենա է։ Այս մարդիկ ավազակներ են և ճնշողներ»,- ասել է Թրամփը։