Դոնալդ Թրամփ. Սպասեք և տեսեք, թե ինչ կանենք Իրանի հետ, մենք նրանց լուրջ խնդիրներ կպատճառենք
ԱՄՆ նախագահը սպառնացել է Իրանին նոր հարվածներով։ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Ալյասկայում իր նախընտրական միջոցառման ժամանակ։
«Սպասեք և տեսեք, թե ինչ կանենք Իրանի հետ։ Մենք նրանց լուրջ խնդիրներ կպատճառենք», – ասել է Թրամփը։
Նա ասել է, որ Իրանի հետ պատերազմի հետևանքով նավթի գների աճը «փոքր գին է»՝ համեմատած Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելուց կանխելու նպատակի հետ։
Ըստ ԱՄՆ նախագահի՝ միջուկային զենքի տիրապետումը շատ ավելի մեծ սպառնալիք կներկայացնի Իրանի համար։
«Եթե ուզում եք տեսնել, թե ինչ են նշանակում իրական խնդիրները, տվեք Իրանին միջուկային զենք ունենալու հնարավորություն։ Դա իրական խնդիր կլինի», – ասել է Թրամփը։