Դոնալդ Թրամփ. Շնորհավորում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր արժանի հաղթանակի կապակցությամբ, ես լավ գիտեմ նրան և գիտեմ, թե ինչպես է նա սիրում իր երկիրը, ժողովրդին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում մեծ և արժանի հաղթանակի կապակցությամբ։ Ես նրան լավ եմ ճանաչում, նա ընկեր է և գիտեմ, թե որքան է նա սիրում իր երկիրը և Թուրքիայի մեծ ժողովրդին, որը նա բարձրացրել է ճանաչման և հարգանքի նոր մակարդակի»,- ասել է Դոնալդ Թրամփը։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը։