Դոնալդ Թրամփ. Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրությանը և կասկած չունեմ, որ նրա ղեկավարությամբ Հայաստանը կհասնի հաջողության և փառքի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Թրամփն ասել է, որ հպարտ է աջակցել Փաշինյանին վերընտրության համար։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում վճռական հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ աջակցել նրան վերընտրության համար և կասկած չունեմ, որ նրա ղեկավարությամբ մեր մեծ երկիրը՝ Հայաստանը, կհասնի հաջողության և փառքի այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլոր սպասումները», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։