Դոնալդ Թրամփ. Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան Ամերիկայի թշնամիները չէին լինի, եթե երկիրն ունենար «խելացի նախագահ
«Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան Ամերիկայի թշնամիները չէին լինի, եթե երկիրը ունենար «խելացի նախագահ»», -այս մասին Վիրջինիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով, այսպես կոչված Արտաքին թշնամիները չեն հարգում Ջո Բայդենին:
«Մենք արտաքին թշնամիներ ունենք՝ Չինաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, չնայած իրականում նրանք թշնամիներ չէին լինի, եթե մենք ունենայինք խելացի նախագահ։ Եթե մենք ունենայինք խելացի նախագահ, նա մեծ բաներ կաներ նրանց հետ»,- ասել է Թրամփը։